հիմնական մուտք

քայլուղի

ջրվեժ

լճակ

գետ

կաղնու ծառուղի

բարդու ծառուղի

ծիրանի այգի

բուխարի բաց երկնքի տակ

բացօթյա ժամանցի գոտի

մուտք դեպի ստորգետնյա կայանատեղի

բացօթյա կայանատեղի

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ

Ivy 1

Ivy 2

Ivy 3

Ivy 4

IVY ԲՆԱԿԵԼԻ ՀԱՏՎԱԾ

ոգեշնչված բնությամբ

Ivy-ն Amanoo-ի բնակելի հատվածներից է, զբաղեցնում է 9500 քմ տարածք: Այն ներառում է երկու տեսակի 4 ցածրահարկ շենքեր՝ 50 բնակարաններով: Ivy-ի յուրաքանչյուր դետալի վրա աշխատելիս ճարտարապետական թիմը ոգեշնչվել է բաղեղի (плющ) տերևներից: Նախագծի հեղինակներ՝ Khakhamyan Heritage և Soghomonyan Architects ընկերություններ

ՄԻԱՁՈւԼՎԵԼՈՎ ԲՆՈւԹՅԱՆԸ

միջավայրին համահունչ

Ivy-ն առաջարկում է 1-ից 4-սենյականոց բնակարաններ և դուպլեքսներ: Այս հատվածի հիմնական առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր բնակարանից բացվում է շքեղ տեսարան դեպի բակային այգի կամ քաղաք: Հատակից առաստաղ ձգվող լայնափեղկ պատուհանները և պատշգամբները մի պահ տեղափոխում են բնության գիրկ՝ դրական լիցքերի մի մեծ չափաբաժին հաղորդելով բնակիչներին: Որոշ բնակարաններում ներառված են մասնավոր տեռասներ՝ լանդշաֆտային դիզայնով, որոնք միաձուլվում են բնակարանի ինտերիերին:

IVY. ԻՆՏԵՐԻԵՐ

լույսով ողողված

Ինտերիերի դիզայնն Amanoo-ում բացառիկ է. պատից պատ և հատակից առաստաղ հասնող պատուհանները ողողում են բնակարանները բնական լույսով: 3,4 մ բարձրությամբ առաստաղները և կոր պատերն իրենց հերթին շարժունություն և լիցք են հաղորդում բնակարանին՝ պարուրերով անբացատրելի էներգետիկ հոսքով:

ՎԵՐԵՎՈւՄ

կատարյալ հանգստություն

Իր տեսակի մեջ եզակի այս բնակարանները գտնվում են բնակելի շենքերի վերջին հարկում և զբաղեցնում են հարկի ամբողջ տարածքը: Շնորհիվ 4,2 մ բարձրությամբ առաստաղների և պատուհանների յուրաքանչյուր սենյակից բացվում է աննկարագրելի տեսարան… Ընդարձակ հյուրասենյակները տանում են դեպի կանաչապատ այգով և մասնավոր լողավազանով տեռասներ, ինչը հնարավորություն է տալիս վայելելու դեպի քաղաք գեղեցիկ պատկերը: