Ձեզ ենք ներկայացնում AMANOO-ի նոր նախագիծը՝ Sarin-ը, որի շինարարությունը կսկսվի 2024թ. տարեվերջին եւ կշարունակվի մինչեւ 2027թ-ը։ Տեղակայված լինելով AMANOO-ի սրտում՝ Sarin-ը զբաղեցնում է 13 000 քմ տարածք: Այս յուրահատուկ նախագծի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել հայկական լեռներն իրենց ողջ գեղեցկությամբ: 4-ից 7 հարկանի այս շենքը առաջարկում է նորաոճ բնակարաններ սկսած 51-ից քմ մակերեսից: Իր բիոմիմետիկ եւ բիոֆիլիկ դիզայներական լուծումների շնորհիվ՝ Sarin-ը խորհրդանշում է նրբագեղության եւ բնության գեղեցիկ համադրությունը՝ սահմանելով ապրելակերպի նոր չափանիշ:
Նախագծի հեղինակներ՝
Khakhamyan Heritage եւ Soghomonyan Architects ընկերություններ:
Տարածքի 75%-ը հատկացնելով մանրակրկիտ մտածված լանդշաֆտին՝ Sarin-ն առաջարկում է կենսակերպ, որում ներդաշնակորեն միաձուլված են ճարտարապետությունն ու բնությունը: Sarin-ի մի կողմից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լիճ եւ 11 ջրվեժներ, որոնք ձգվում են շենքի ամբողջ երկայնքով՝ 110 մ, իսկ մյուս կողմից դեպի քաղաք ամենալայն համայնապատկերն է, լիճը եւ հասուն ծառերով այգին: Շենքի տանիքի ռելիեֆները աչքի են ընկնում փարթամ ծառերով և լողավազաններով՝ ստեղծելով հանգստի հատվածներ, ինչը կապում է բնակչին բնության հետ։