ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ՏՈւՆ

Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը ներկայացնում է գեղեցիկ ապրելակերպի նոր մշակույթ՝ Amanoo բնակելի թաղամասը: Այն տեղակայված է Երևանի բարձրադիր կետերից մեկում՝ նախկին Նորքի անտառների հարևանությամբ: Պարսպապատ այս թաղամասը զբաղեցնում է ավելի քան 5 հա տարածք և գտնվում է փոքր կենտրոնից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա… IVY նախագիծն արդեն ավարտված է, իսկ Sarin-ի ավարտը նախատեսված է 2026 թվականի վերջ  2027 թվականի սկիզբ։ Յուրօրինակ լանդշաֆտային դիզայն՝ զուգորդված քաղաքային միջավայրի հետ. ահա այն, ինչն Amanoo-ն դարձնում է ընտանեկան կենսակերպը բնորոշող եզակի կոնցեպտ:

AMANOO-Ի ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ

AMANOO ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

կյանքի յուրօրինակ փիլիսոփայություն

Բնակելի շենքերը, կարծես, միաձուլված են բնությանը. կանաչապատ տարածքները մի քանի անգամ գերազանցում են շինությունների մակերեսը: Բացառիկ լանդշաֆտային դիզայնը ներդաշնակորեն լրացնում է ճարտարապետական լուծումները, որոնք հիմնված են բիոմիմետիկ ճարտարապետության սկզբունքների վրա, երբ բնությունը ծառայում է իբրև ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:

ԾԱՌԵՐԻ ԾՈՎՈւՄ

բնությանը ներդաշնակ

Amanoo-ի կանաչապատ հատվածը զբաղեցնում է ամբողջ թաղամասի 75%-ը: Հայաստանի տարբեր վայրերից և աշխարհի այլ երկրներից բերված հազարավոր հասուն ծառեր են տնկվել Amanoo-ի տարածքում, այդ թվում՝ բազմաթիվ մշտադալար ծառատեսակներ և բույսեր, որոնք թույլ կտան վայելել սաղարթախիտ այգին կլոր տարի: Այն իսկական բուսաբանական այգի է հիշեցնում՝ գեղեցիկ պուրակներով, բնական լանդշաֆտային լճերով, կասկադային ջրվեժներով:

ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐԸ

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թաղամասի բնակարանները, ենթակառուցվածքներն ու...

ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇ

Մենք սահմանել ենք որակի բարձր նշաձող, ինչն արտացոլվում է Amanoo...

ԱՊԱՀՈՎՈւԹՅՈւՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈւԹՅՈւՆ

Amanoo բնակելի թաղամասն առաջարկում է սպասարկման...

մեդիադարան